211652_close_icon
views-count4148 դիտում article-date 12:25 12-03-2018

ԵԽԽՎ-ն և հայ-թուրքական արձանագրությունները՝ Political Box-ի օրակարգում

Մարտի 10-ին կայացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած Political BOX ծրագրի երկրորդ միջոցառումը: «Քաղաքական արկղի» հյուրերն այս անգամ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և թուրքագետ Լևոն Հովսեփյանն էին: Սամվել Ֆարմանյանն ողջույնի խոսքում նշեց, որ ողջունում է նման նախաձեռնությունը, քանի որ ակտիվ երիտասարդները ժամանակակից միտումների, արժեքների , ձգտումների կրողն են, և նման երիտասարդների հետ պետք է մշտապես հաղորդակցման տարբերակներ ստեղծել: Ըստ պատգամավորի՝ իմացության անհրաժեշտ է իմանալ,թե ինչով է շնչում երիտասարդությունը, ինչ սպասելիքներ ունի և ինչ արժեքների կրող է նա: Ողջույնի խոսքից հետո ԱԺ պատգամավորը երիտասարդների հետ զրուցեց «ԵԽԽՎ-ն` որպես հայ-ադրբեջանական դիպլոմատիկ առճակատման հարթակ» թեմայի շուրջ, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին: Հաջորդ հյուր-փորձագետը թուրքագետ Լևոն Հովսեփյանն էր․ «Այս ծրագիրն ինձ համար պարտավորեցնող և ոգևորիչ է, քանի որ նման այնպիսի ձևաչափ է, որտեղ գործ ունես հասարակության կարևորագույն շերտի հետ՝ մեր երիտասարդության, որտեղ քննարկումները դառնում են փոխշահավետ, և անգամ, փորձագետները դուրս են գալիս այստեղից ավելի հարստացած ու հագեցած՝ թե՛ հոգեպես և թե՛ ինտելեկտուալ առումով»-, նշեց թուրքագետը: Փորձագետի պատրաստած «case»–ի միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան ուժերը փորձել միջազգային քաղաքագիտական քննարկում-մրցույթում, որը կրում էր «Հայ-թուրքական արձանագրությունների կասեցումը» խորագիրը: Մրցութի արդյունքները կամփոփվեն ավելի ուշ, և հաղթող թիմն ու օրվա լավագույն մասնակիցը կպարգևատրվեն մրցանականերով:

Նմանատիպ նյութեր