211652_close_icon
views-count23058 դիտում article-date 19:30 11-03-2018

iPhone-ի շուրջ պարող մրջյուններով տեսանյութը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համացանցում նորից տարածում է գտել տեսանյութը, որտեղ բազմաթիվ մրջյուններ պտտվում են ասֆալտին դրված iPhone-ի շուրջ: Երբ հեռախոսը զանգ է ընդունում, մրջյուններն անմիջապես շարքով շրջապատում են այն և սկսում պտտվել: Օգտատերերի կարծիքով՝ միջատների նման վարքագիծը պայմանավորված է սմարթֆոնի առաջացրած տատանումներով: Երբ հեռախոսի տերը բարձրացնում է այն գետնից, մրջյունները միանգամից սկսում են քաոսային տեղաշարժը: Նշվում է, որ տեսանյութը տեղադրվել է You Tube-ում դեռևս 2015 թվականի օգոստոսին, սակայն այժմ կրկին բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր