211652_close_icon
views-count8897 դիտում article-date 23:30 10-03-2018

Էրդողանը չի բացառում Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը չի բացառել Սիրիայում նոր ռազմական գործոությունների իրականացումը: Անկարան արդեն ներգրավված է Աֆրինի տարածաշրջանում քրդերի դեմ ռազմական գործողություններում: «Մենք համապատախան քննարկումներ ենք իրականացնում: Թուրքիայի նպատակը օտար տարածքներ գրավելը չէ, այլ՝ տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի վերացումը: Թուրքիան կպայքարի ահաբեկիչների հետ ամենուրենք, որտեղ նրանք գործում են», ասել է Էրդողանը: Միևնույն ժամանակ թուրքական առաջնորդը քննադատել է Սիրիայի հարցում ՆԱՏՕ-ի դաշնակիցների դիրքորոշումը: «Եթե դաշինքի երկրները կարողանային, ապա բացահայտ կդիմագրավեին Թուրքիային Սիրիայում: Սակայն նրանք բախվել են Թուրքիայի հստակ դիրքորոշմանը և իրենց մեջ քաջություն չեն գտնում գնալ այդ քայլին», ասել է Էրդողանը: Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիան մի քանի անգամ սպառնացել է ռազմական գործոություններ սկսել Մանբիջում, եթե հաջողության հասնի Աֆրինում: Իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ Մանբիջում առկա է ամերիկյան ռազմական ներկայություն:

Նմանատիպ նյութեր