211652_close_icon
views-count4830 դիտում article-date 11:46 08-03-2018

Թուրքիայի կողմից ՌԴ-ից C-400 ԶՀՀ-ների ձեռքբերումը մտահոգում է ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ-ի ռազմկոմիտեի ղեկավար Պետր Պավելը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը դաշինքում լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այդ մասին գրում է Breaking Defence-ը։ Թերթի տվյալներով՝ ըստ Պավելի՝ նշված համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ, այդ իսկ պատճառով ռուսական համակարգերը չեն կարող «ինտեգրվել» ՆԱՏՕ-ի ընդհանուր սպառազինությունների շարքին։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Հաուերթը հայտարարել էր, որ ռուս-թուրքական գործարքը կարող է խախտել ՆԱՏՕ-Թուրքիա համաձայնագիրը։

Նմանատիպ նյութեր