հիմնական կայք
Լրահոս

Հայաստանյան դիզայնը գրավում է Եվրատեսիլը

Հայաստանյան դիզայնը գրավում է Եվրատեսիլը Էստոնիայում և Լատվիայում Եվրատեսիլ միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլերի մասնակիցները ներկայացել են հայ դիզայներների կողմից ստեղծված հագուստներով։


Այդպես անցած շաբաթ էստոնիայում Եվրատեսիլի ազգային ընտրության ուղիղ եթերի հեռարձակման ժամանակ սուպեր եզրափակիչ անցած Ստեփան Հայրապետյանը եվ Հանս Նոորմեցը «Վայե» Խմբից ներկայացան SINOIAN բրենդի բաճկոններով և Shabeeg վերնաշապիկներով։ Հագուստի հավաքածուները ընտրվել էին ոճաբան և հայ դիզայներների HAY-HAY օնլայն խանութի հիմնադիր Լուսինե Այանյանի կողմից։


Հանդիսատեսի քվեարկության շնորհիվ տղաները անցան սուպեր եզրափակիչ բավականին հմուտ մասնակիցների հետ միաժամանակ։ Ցավոք առաջին հորիզականը գրավեց մեկ ուրիշ մասնակից։ Ընդհանուր առմամբ համերգին ներկա էին 10 000 մարդ, իսկ եթերին հետևում էր ավելի քան 300 000 մարդ։


Հետաքրքիր է, որ երկու շաբաթ առաջ, Լատվիայում «Սուպերնովա» Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլի ընթացքում, երգիչ էդ Ռալլիդաեն նույնպես ներկայացել է Սեդա Մանուկյանի ձևավորած (Atex Fashion Center) հագուստով, որն ընտրվել է Ռիգայում հայտնի տոպ ոճաբան էլգա Խոմիցկայի կողմից HAY-HAY- ում։

HAY-HAY՝ նոր շոպինգ ուղղություն է հայ դիզայներների համար։ Այն առաջին օնլայն խանութն է, որն առաջարկում է հայ լավագույն դիզայներների կողմից ստեծղծված ապրանքների լայն տեսականի՝ մանրակրկիթորեն ընտրված։

HAY-HAY -ի հիմնական գրասենյակը գտնվում է Եվրոպայում, որտեղ էլ հենց HAY-HAY թիմը հոգ է տանում կազմակերպչական բոլոր հարցերի շուրջ ՝ սկսած ֆոտոշարքերից, փաթեթավորումից մինչև թվային մարքեթինգ և հավանական պատվիրատուների հետ հարաբերությունների ձևավորումը։ Պատվերները մատակարարվում են բոլոր երկրներ, սակայն սկզբնական շրջանում շեշտը դրվում է եվրոպական շուկայում հարթակի տարածմանը։

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք