211652_close_icon
views-count11775 դիտում article-date 10:15 05-03-2018

Օսկար-2018 մրցանակաբաշխություն. լավագույն ֆիլմ է ճանաչվել «Ջրի ձևը»

Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում ընթանում է կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 90-րդ արարողությունը: Այն, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս վարում է հայտնի Ջիմի Քիմմելը: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը, ռեժիսորը նաև հաղթել է «Լավագույն ռեժսիոր» անվանակարգում։ [img]http://st0.shamshyan.com/editor/0141033001520227673681237.jpg[/img] Գլխավոր արձանիկի համար պայքարում էին հետևյալ ֆիլմերը՝ «Անվանիր ինձ քո անունով», «Մութ ժամանակներ», «Դյունկերկ», «Հեռու գնա», «Լեդի Բյորդ», «Անտեսանելի թել», «Գաղտնի դոսյե», «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»: «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլին մարմնավորած Գարի Օլդմանը ճանաչվել է լավագույն դերասան:, Ֆրենսիս ՄքԴորմանդը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերակատարման համար՝ լավագույն դերասանուհի։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Էլիսոն Ջենին՝ խաղալով «Ես, Տոնյան» ֆիլմում: Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքուելը՝ խաղալով «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում։ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» է ճանաչվել «Ֆանտաստիկ կին»-ը, Lավագույն վավերագրական ֆիլմ՝ «Իկառուս»-ը, իսկ «Դյունկերկ»-ը պարգևատրվել է լավագույն ձայնային մոնտաժի և լավագույն մոնտաժի համար։ «Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում «Օսկարի» են արժանացել «Դո՛ւրս այստեղից» և «Անվանիր ինձ քո անունով» ֆիլմերը: «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Սիրելի բասկետբոլ»-ը, իսկ «Կոկո»-ն հաղթել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Լավագույն վիզուալ էֆեկտների համար «Օսկար» է ստացել «Շեղբի վրայով վազող 2049» ֆիլմը, այն նաև հաղթել է «Լավագույն կինեմատոգրաֆ» անվանակարգում:

Նմանատիպ նյութեր