211652_close_icon
views-count4114 դիտում article-date 14:51 28-02-2018

Իրանի մաքսային ծառայության պատվիրակությունը ծանոթացել է ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնի գործունեությանը. Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Փետրվարի 27-ին Երևանում անցկացված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության նախագահ, էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Ֆորուդ Ասգարին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության միջև ապրանքների մաքսային տարանցում ընթացակարգով փոխադրումների դյուրացման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը: Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից, իրանցի գործընկերներին ներկայացվել է նաև «ԱՏԳ իրականացման հիմնական սկզբունքները ԵԱՏՄ և ՀՀ մաքսային օրենսդրությամբ» խորագրով շնորհանդեսը: Այնուհետև Իրանի պատվիրակությունը շրջել է ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնով, ծանոթացել կառավարման էլեկտրոնային համակարգի, ընդհանրապես, Հայաստանի մաքսային ծառայության գործունեության առանձնահատկությանը:

Նմանատիպ նյութեր