211652_close_icon
views-count14347 դիտում article-date 16:47 27-02-2018

Հայկական արտադրության «Զանգի»-ն ներկայացված է հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բարսելոնայում փետրվարի 26-ից մարտի 1-ն ընթանում է «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովը, որին ներկայացված է նաև հայկական արտադրության «Զանգի» հավելվածը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Զանգի» հավելվածի տաղավար, ծանոթացել ընկերության առաջարկած նորություններին: Ընկերությունը ներկայացնում է հեռահաղորդակցության նորարար լուծումներն ու հնարավորությունները iOS, Android, Desktop, վեբ ծրագրերում: Հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն այս միջոցառմանը «Զանգի»-ն մասնակցում է երկրորդ անգամ: «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին յուրաքանչյուր տարի ներկա են լինում աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող հեռահաղորդակցության ընկերությունների ղեկավարներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր