211652_close_icon
views-count26585 դիտում article-date 21:20 26-02-2018

Որտեղ և ինչով է զբաղվում «Վիտամին» ակումբի Տիկոն

[url=http://www.exklusivelife.com/]EXKLUSIVElife.com[/url]-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց «Վիտամին» ակումբի սիրված դերասան, հաղորդավար՝ Տիգրան Գևորգյանից, ով երկար ժամանակ է ինչ բացակայում է հայկական եթերներից: «Հիմա ստույգ կարող եմ ասել որ ժամանակավորապես ապրում եմ Ռուսաստանում: Այստեղ զբաղվում եմ անհատական ելույթներով: Տոնախմբություններ և կորպորատիվ միջոցառումներ եմ վարում ինչպես նաև մոնո ներկայացումներով եմ հանդես գալիս: Հաճախ նաև լինում եմ ԱՄՆ-ում» - մեզ հետ զրույցում ասաց Տիգրանը: Տիգրան մի փոքր խոսենք անձնական կյանքից. կխնդրեմ ասեք որ փուլում է այն, կան արդյոք համալարումներ և փոփոխություններ: «Անձնականից ավելացում չկա, պակասում ևս: Ամեն ինչ առջևում է»: Տիգրանը դեռ չի վերադառնա հեռուստատեսություն, քանի որ այս պահին չկա նման առաջարկներ. «Եթե լավ առաջարկներ լինի ինչու ոչ կարող է վերադառնամ: Նոր նախագծեր կան, բայց դեռ շատ «հում»: վիճակում են և չէի ցանկանա խոսել դրանց մասին» -ասաց՝ Տիգրանը ով նաև տեղեկացրեց որ այս պահին գտնվում է ԱՄՆ-ում և օրեր առաջ իր ելույթով ներկա է գտնվել սիրված դերասան Հրանտ Թոխատյանի 60-ամյակին: [b]Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր