211652_close_icon
views-count5591 դիտում article-date 23:20 20-02-2018

Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության մեքենային

Փետրվարի 20-ին, ժամը 12:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ատոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1962 թ. ծնված Դ. Խ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Փետրվարի 20-ին, ժամը 11:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1962 թ. ծնված Դ. Խ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Փետրվարի 20-ին, ժամը 04:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր