211652_close_icon
views-count5440 դիտում article-date 22:03 20-02-2018

Aeroflot Open. Մանուել Պետրոսյանը մեկնարկային տուրում գեղեցիկ հաղթանակ տարավ ադրբեջանցի գրոսմայստերի նկատմամբ

Մոսկվայի «Կոսմոս»» հյուրանոցում մեկնարկեց շախմատի Aeroflot Open ավանդական միջազգային ուժեղ մրցաշարը: Մեկնարկային տուրում ուժեղագույն «A» խմբում հայաստանցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը սևերով գեղեցիկ հաղթանակ տարավ Ադրբեջանի լավագույն շախմատիստներից մեկի՝ գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովի նկատմամբ՝ վերջինիս ստիպելով անձնատուր լինել 34-րդ քայլում: Հաղթանակներով մեկնարկեցին նաև Տիգրան Պետրոսյանն ու Արման Միքայելյանը: Նշենք, որ «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվում են 3 մրցաշար. [b] A մրցաշար՝[/b] իրավունք ունեն մասնակցելու 2549 և ավել գործակից ունեցող շախմատիստները, [b]B մրցաշար՝ [/b] իրավունք ունեն մասնակցելու 2299-2550 վարկանիշ ունեցող շախմատիստները, [b]C մրցաշար՝[/b] իրավունք ունեն մասնակցելու մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստները, Գլխավոր՝ A մրցաշարին, մասնակցում են Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը: B մրցաշարին մասնակցոււմ են Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը: C մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Մարկ Բասենցյանը, Արթուր Ղարագյոզյանը և Արեգ Հարությունյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր