10526 դիտում
20:08 20-02-2018
Ժոզե Մոուրինյո. Մենք որոշ խնդիրներ ունենք
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Սևիլյայի» հետ արտագնա խաղից առաջ հայտնել է թիմում վնասվածք ունեցող խաղացողների մասին:
«Կարծում եմ, որ մինչև հանդիպումը ոմանք կարող են շարք վերադառնալ: Շանս ունեն Ռեշֆորդը, Վալենսիան և Էրերան: Պոգբայի դեպքում չգիտեմ: Ռոխոն, Ջոնսը, Մարուանն ու Զլաթանը հաստատ չեն խաղում, այնպես որ նման կարևոր խաղին մենք որոշակի խնդիրներով ենք մոտենում:
Բայց իմ կարծիքով, այստեղ իր դերը պետք է խաղա մեր հոգեբանությունը: Մենք ուժեղ և կուռ թիմ ունենք: Մենք գիտենք, որ խաղը դժվարին է լինելու, սակայն պատրաստ ենք հաղթահարել դժվարությունները», ասել է Մոուրինյոն:
«Սևիլյա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
Նմանատիպ նյութեր
5614 դիտում
15:25 03-04-2017
Ժոզե Մոուրինյո. Մենք լուրջ կորուստներ ունենք
6884 դիտում
14:05 09-08-2017
Ժոզե Մոուրինյո. Մենք թոփ-թիմ ունենք, բայց «Ռեալը» այլ մակարդակի է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3208 դիտում
15:12 18-12-2015
Ժոզե Մոուրինյո. Թիմում մի երկու հոտած խնձոր կար, որոնք խնդիրներ էին ստեղծում. BBC
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում