12674 դիտում
18:01 20-02-2018
Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ հարգանքի տուրք Մարտակերտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 19-ին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի գլխավորությամբ շրջվարչակազմի պատասխանատու աշխատողներ, ուժային կառույցների եւ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, զինվորականներ, ուսուցիչներ եւ աշակերտներ ու քաղաքի հասարակությունը, Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Մարտակերտի «Փառք ազատամարտիկներին» հուշահամալիրում:
Արցախյան գոյապայքարում եւ անկախության ճանապարհին բազում հայորդիներ նվիրվել են հայրենիքին, եւ բոլորիս պարտքն է հիշել նրանց: Ավաղ, նրանցից շատերը զոհվել են ազատ ու անկախ հայրենիք կերտելու ճանապարհին:
Նրանց հիշատակն անմար է յուրաքանչյուր հայի սրտում:
Փառք հայրենիքի ազատության համար մարտնչածներին եւ այդ ճանապարհին իրենց կյանքը նվիրած հայորդիներին:
Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ
Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագիր
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
14250 դիտում
16:10 24-04-2018
Մարտակերտում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
15888 դիտում
08:32 07-10-2018
Մարտակերտում հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ