211652_close_icon
views-count4694 դիտում article-date 21:58 20-02-2018

Թիվ 58 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց

Փետրվարի 19-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 28 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Հովհաննես Կ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ և պարզվել, որ նա այդ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 16.30-ին, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում` 1962 թ. ծնված Անժելա Բ.-ի պայուսակից, որի մեջ եղել են բանկային քարտեր և 23.000 դրամ: Գողոնն առգրավված է: Հովհաննես Կ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր