211652_close_icon
views-count12054 դիտում article-date 16:35 20-02-2018

Այնթապում ապրող Մկրտչյանների բազմազավակ ընտանիքը չի կարողանում սեփականաշնորհել հողատարածքը, որի վրա տեղադրված է իրենց ապրելու վագոն-տնակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Այնթապ գյուղում վագոն-տնակում ապրող Մկրտչյաննների բազմազավակ ընտանիքը այլևս չգիտի՝ ում դիմի, որ իրենց խնդրին լուծում տան: Խնդիրը կայանում է նրանում, որ 2008 թվականից ապրելով Այնթապի 13-րդ փողոցում՝ մինչ հիմա չեն կարողանում հողի սեփականության իրավունքի վկայական ձեռք բերել: Հողատարածքը տրամադրել է Այնթապի նախկին գյուղապետ Լյովա Թարվերդյանը, իսկ ներկայիս գյուղապետ Կարեն Սարգսյանը մատը մատին չի տալիս՝ սոցիալապես անապահով ընտանիքի հարցին մի լուծում տալու համար: Նա միայն ասում է, թե՝ կլինի-կլինի, բայց ե՞րբ կլինի, դա պարզ չէ: Ընտանիքի հայրը՝ Արթուր Մկրտչյանը, հաշմանդամ է, ապրում են հողագործությամբ զբաղվելով: Կենցաղային պայմանների մասին խոսելն ուղղակի անտեղի է, քանի որ դրանք, կարելի է ասել, իսպառ բացակայում են, սակայն ընտանիքի անդամները միայն ցանկանում են, որ սեփականաշնորհեն հողատարածքը, մնացած ամեն բան իրենց ուժերով կկառուցեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր