211652_close_icon
views-count10181 դիտում article-date 16:09 20-02-2018

Առողջական խնդիրներով 37-ամյա գորգագործ կնոջ ընտանիքը խիստ օգնության կարիք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նորք Նորքի 8-րդ զանգվածի 36 շենքի բնակիչ, 37-ամյա Վարդուհի Խաչատրյանի հանդեպ ճակատագիրը կարծես երես է թեքել: Նա, ունենալով բազմաթիվ հիվանդություններ, հոգում է իր անչափահաս երեխայի և տարեց մոր կարիքները: Տան եկամուտը ծերունական թոշակն ու նպաստն է, որը հազիվ բավարարում է կոմունալ վճարումների և օրվա հացի համար: Ջեռուցման համար արդեն մի քանի տարի է՝ տեղադրել են փայտի վառարան, որի համար հարևանները շատ են բողոքում: Առաջին հարկում տեղադրված վառարանի հարցով ոստիկանություն հաճախակի բողոքներ են ներկայացնում, սակայն կինը պնդում է, որ այլ ելք չունի: Բնակարանը հոսանքով ջեռուցելու դեպքում չի կարող վճարել գումարը, դա միակ եղանակն է: Փայտը տրամադրում է թաղապետարանը: Ժամանակին, երբ հիվանդությունը այդքան գլուխ չէր բարձրացրել, կինը գորգ էր գործում, վաճառում, սակայն հիմա բժիշկներն արգելել են: Գունավոր մետաղներ է հավաքում, մաքրում ու հանձնում: Մի խոսքով, ընտանիքը կանգնած է բազմաթիվ խնդիրների առաջ՝ կապված գումարի հետ: Այն մարդիկ, ովքեր կցանկանան գորգագործ կնոջը օգնության ձեռք մեկնել, կարող են զանգահարել նրա հեռախոսահամարին՝ [b]098-79-21-48[/b]: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր