211652_close_icon
views-count14721 դիտում article-date 16:40 20-02-2018

Ովքե՞ր են անցել «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին եզրափակիչ

Կայացավ՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչ համերգը: Որտեղ ելույթ ունեցան՝ Գևորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրա»-ն, Հայկ Կասպարովը, Թամար Կապրելիանը, Ռոբերտ Քոլոյանը և «Գաթա» բենդը, [url=http://www.exklusivelife.com/2018/02/20-01.html]հայտնում է [/url] exklusivelife.com կայքը։ Հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ եզրափակչի ուղեգիր ստացան Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրան»։ Պայքարից դուրս մնացին «Գաթա» բենդը, Անգելը, Ժաննա Դավթյանը, Հայկ Կասպարովը և Թամար Կապրելիանը։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը տեղի կունենա փետրվարի 22-ին, որտեղ հանդես կգան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ» շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.exklusivelife.com/2018/02/20-01.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր