211652_close_icon
views-count8147 դիտում article-date 16:51 20-02-2018

Իրանահայ ճարտարապետը պարգևատրվել է Մոմիկ ճարտարապետ ոսկե մեդալով

Օրերս Թեհրանում կազմակերպվել էր իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանի մեծարման երեկոն, որին մասնակցել են ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Իրանի հայկական համայնքի, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Քաղաքաշինության պետական կոմիտեից հայտնում են, որ Հայաստանից մեկնած պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը: Ճարտարապետ Վ. Առաքելյանը մեծ ներդրում ունի Իրանի տարածքի հայկական հուշարձանների առանձնապես` Ս. Թադե, Ս. Ստեփանոս վանքերի և Ծործորի Ս. Աստվածածին եկեղեցու ճանաչման ու վերականգնման գործում: Երեկոյի ընթացքում ներկայացվել է ճարտարապետի գործունեության մասին պատմող Հաիաքածոյ ճրտպ. Վարուժան Առաքելյանի աշխատություններից գիրքը: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով ճարտարապետ Վ. Առաքելյանը պարգևատրվել է Կոմիտեի Մոմիկ ճարտարապետ ոսկե մեդալով (http://minurban.am/lows/files/10Hraman%20(2).pdf), որը նրան է հանձնել Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը:

Նմանատիպ նյութեր