211652_close_icon
views-count3302 դիտում article-date 16:01 20-02-2018

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Agni-II միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Agni-II միջին հեռահարության միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Այն նաև ունակ է միջուկային մարտագլխիկ կրել, հաղորդում է Ria Nօvosti-ն։ Հրթիռի արձակումը իրակնացվել է Օրիսսա նահանգի առափնյա Աբդուլ Քալամ կղզում տեղակայված պոլիգոնից։ ԱՄՆ-ի տվյալներով՝ Հնդկաստանը ունի մինչև 130 միջուկային մարտագլխիկ։ Այս պահին հնդիկ մասնագտնրը մշակում են Agni-VI հրթիռը, որն ունակ կլինի հաղթահարել մինչև 10 հազար կմ տարածություն և ստորջրյա նավից արձակվելու հնարավորություն։ Վերջին անգամ Հնդկաստանը հաջողությամբ բալիստիկ հրթիռ էր արձակել այս տարվա հունվարի 18-ին։ Խոսքը Agni-V-ի մասին է, որը հաղթահարել է ավելի քան 5 հազար կմ տարածություն։

Նմանատիպ նյութեր