211652_close_icon
views-count11604 դիտում article-date 13:44 20-02-2018

Չեմպիոնների լիգա. Լոնդոնում սպասվում է «Բարսելոնայի» առաջին մեծ քննությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում փետրվարի 20-ին կկայանան հերթական երկու հանդիպումները: Մեծ հետաքրքրությամբ է սպասվում Լոնդոնում կայանալիք հանդիպումը, որտեղ Անգլիայի չեմպիոն «Չելսին» ընդունելու է«Բարսելոնային»: Առաջին հայացքից, այս մրցավեճում ֆավորիտը ակնհայտ է. Իսպանիայի առաջնությունում առանց պարտության ընթացող, մեծ առավելությամբ առաջին հորիզոնականում գտնվող «Բարսելոնան» ընդդեմ մի թիմի, որն այս պահին ԱՊԼ-ում պայքարում է ընդամենը լավագույն քառյակում հայտնվելու համար: Այո, այժմ «Չելսիի» լավագույն օրերը չեն, թիմում կան խնդիրներ, կան հակասություններ Անտոնիո Կոնտեի ու ակումբի ղեկավարության միջև, հարձակման գիծը այդպես էլ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չուժեղացվեց, բայց միևնույն է. սա «Չելսին» է, որը Անգլիայի չեմպիոն է դարձել: Սա հրաշալի տակտիկ Անտոնիո Կոնտեի կոլեկտիվն է, որը կարողանում է նվազագույն հնարավորություններով առավելագույն արդյունքներ քաղել: Կոնտեն գիտի, թե գրանդ ակումբների հետ ինչպես պետք է խաղալ: «Բարսելոնայի» հետ խաղում ակնհայտ է, որ «Չելսին» խորը պաշտպանողական մարտավարություն է ընտրելու՝ շեշտը դնելով հակագրոհների վրա: Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա «Չելսիի» հետ հանդիպումը ԷրնեստոՎալվերդեի գլխավոր քննությունն է լինելու այս մրցաշրջանում: Թող տարօրինակ չթվա, բայց այս մրցաշրջանում «Բարսելոնան» դեռևս լուրջ մրցակիցներ չի ունեցել: «Ռեալին» հաղթել են, բայց Զիդանի թիմն այն ժամանակ խորագույն ճգնաժամի մեջ էր, «Յուվենտուսին» հաղթել են, սակայն թուրինցիներն էլ այդ պահին մեծ կադրային ու խաղային խնդիրներ ունեին: Հիմա կտեսնենք, թե «Բարսելոնայի» պոտենցիալը ինչ սահմաններ ունի. թիմը, որը մտադիր է այս տարի նվաճել Չեմպիոնների լիգան, պետք է ցուցադրի կարգով շատ ավելի բարձր ու համոզիչ ֆուտբոլ, ինչ ցույց էր տալիս առ այսօր: Օրվա մյուս խաղում «Բավարիան» ընդունելու է թուրքական «Բեշիքթաշին», որը ՉԼ-ի խմբային փուլի գլխավոր անակնկալներից մեկը մատուցեց՝ խմբում գրավելով 1-ին տեղը: Բայց այստեղ թերևս շատ ավելի ակնհայտ է ֆավորիտը. Յուպ Հայնկեսի վերադարձից հետո «Բավարիան» նորից վերադարձել է իր չեմպիոնական ակունքներին՝ բոլոր մրցաշարերում չնկատելով իր մրցակիցներին: Կարծում ենք, որ հենց առաջին խաղում «Բավարիան» կփորձի լուծել հաջորդ փուլ դուրս գալու հարցերը: 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։45-ին։ [b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ [/b] «Չելսի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա) «Բավարիա» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր