211652_close_icon
views-count28067 դիտում article-date 13:23 20-02-2018

Եվրոպայում սաստիկ սառնամանիքներ են սպասվում. Հայաստանը դուրս կմնա ցուրտ օդային հոսանքների գոտուց. Գ. Սուրենյան

Փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքները արևմտյան սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այստեղից դեպի Եվրոպա, հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա։ Ըստ կանխատեսումների Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի -25․․․-30 աստիճանի, որը կպահպանի բավականին տևական ժամանակ։ Հայաստանը այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց, մեզ մոտ ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում, հարավ-արևմուտքից ակտիվանում են արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում մինչև փետրվարի 25-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր