211652_close_icon
views-count1684 դիտում article-date 11:39 20-02-2018

Դավիթ Հարությունյանը՝ Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ որոշումների թվի աճի մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) բավականին շատ հայցեր են ստացվում Հայաստանից։ Այս մասին փետրվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ «Չեմ կարող ասել, որ դա ինքնին վատ է: Մարդիկ փորձում են պաշտպանել իրենց իրավունքները: Սա խոսում է քաղաքացիների ինքնագիտակցության և դատապաշտպանության ինստիտուտի կայացման մասին», - ասել է նախարարը: Նրա խոսով, եթե 2013 թվականին ընդունվել էր միայն 2 որոշում, ապա 2016և 2017 թվականներին՝ 27 որոշում։ Նախարարը նշել է, որ վիճակագրությունը ևս խոսում է այն մասին, թե ինչ արագությամբ են որոշումներն ի կատար ածվում։ Որոշումները ենթադրում են գործողությունների երկու խումբ` քաղաքացիների իրավունքների վերականգնում և օրենսդրության մեջ համալիր փոփոխություններ: «Այս որոշումը լրիվ այլ մակարդակի է՝ ընդհանրական միջոց է, որը ենթադրում է օրենսդրության շտկում», - հավելել է նախարարը: Պատասխանելով հարցին, թե ՄԻԵԴ դիմումների աճը խոսում է արդյոք արդարադատության վատ որակի մասին՝ նախարարը նկատել է, որ այդ որակը կարող է գերազանց լինել, բայց պարտվող կողմը, որպես կանոն, դժգոհ է դատարանի որոշումից: «Ուստի եզրակացություններ անել, թե դատարանը կոռումպացված է, անընդունելի է»,-նշել է Դավիթ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր