4341 դիտում
23:06 19-02-2018
Անտոնիո Ռյուդիգեր. Մենք չենք վախենում «Բարսելոնայից»
«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բարսելոնայի» հետ մրցավեճին:
«Չեմպիոնների լիգան բոլորովին այլ մրցաշար է: Տեսեք, թե «Ռեալն» ինչպես է խաղում Պրիմերայում, և որքան լավ խաղացին ՊՍԺ-ի դեմ:
Մենք պետք է մեր շանսից օգտվենք, ամեն ինչ մեզանից է կախված: Խաղը տևում է 90 րոպե և կարևոր չէ, թե ինչ է եղել մինչև նրա սկիզբը:
Եթե ինչ որ մեկը վախենում է, ավելի լավ է խաղադաշտ չմտնի: Մենք չենք վախենում «Բարսելոնայից»: Մրցավարի սուլիչից հետո ամեն ինչ կանենք հաղթելու համար: Դա լինելու թոփ-հանդիպում երկու ուժեղ մրցակիցների միջև», ասել է Ռյուդիգերը:
«Չելսի»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
Նմանատիպ նյութեր
7227 դիտում
11:20 18-03-2016
«Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից». Քեոփսի բուրգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2050 դիտում
09:44 24-02-2014
Բարդ խումբ է, սակայն մենք ոչ մեկից չենք վախենում. Ռոման Բերեզովսկի
Այս բաժնից
913 դիտում
14:24 15-03-2024
Թիկնիզյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին
1000 դիտում
12:36 14-03-2024
Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների միջազգային մրցաշար
1189 դիտում
20:52 12-03-2024
Հայտնի են ֆուտզալի Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակիցները