211652_close_icon
views-count3244 դիտում article-date 22:40 19-02-2018

Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Գիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Շնորհակալություն հայտնելով աշակերտներին հաճելի անակնկալի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է գրքի նշանակությունը սերունդների կրթության ու դաստիարակության հարցում և նկատել, որ ի պատիվ երեխաների ծնողների և ուսուցիչների` այսօր ունենք հայրենանվեր ու հայեցի դաստիարակված սերունդ: Մեկ անգամ ևս շնորհավորելով երեխաներին օրվա առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալ տանտիրոջ իրավունքով իր հերթին գրքեր է նվիրել երեխաներին և մաղթել նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դպրոցականները խոստացել են, որ կշարունակեն լավ սովորել և դառնալ մեր երկրին ու պետությանն արժանի քաղաքացիներ:

Նմանատիպ նյութեր