211652_close_icon
views-count4268 դիտում article-date 17:43 19-02-2018

Դիեգո Կոստա. Մրցավարներն ինձ ատում են

«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան անդրադարձել է «Ատլետիկի» նկատմամբ տարած հաղթանակին՝ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում: «Կարծում եմ, իմ դեմ խախտեցին կանոնները, այնտեղ 11մ. հարված կար: Ես պատրաստվում էի հարվածել, սակայն «Ատլետիկի» խաղացողը իմ ոտքին հարվածեց: Դրա արդյունքում կորցրեցի հավասարակշռությունս: 11 մետրանոց չնշանակելը մրցավարի որոշումն էր: Մտադիր չեմ բողոքարկել: Ինչ վերաբերում է ակտիվ ժեստերի համար ինձ ցույց տված դեղին քարտին, ապա մրցավարները, թեպետ ոչ բոլորը, ինձ ամենաչնչին մանրուքի համար էլ դեղին են ցույց տալիս, քանի որ ատում են ինձ: Մրցավարն ինձ զգուշացնելու մեծ ցանկություն ուներ, ահա այդպես: Եթե կադրերը տեսնեք, ապա այդ դրվագում ես կոպիտ տոնով չէի բողոքում: Մրցավարը ցանկանում էր ինձ զգուշացնել, և վերջ», ասել է Կոստան:

Նմանատիպ նյութեր