211652_close_icon
views-count11558 դիտում article-date 12:20 19-02-2018

Մեր կենտրոնում զինվորներին վերաբերվում են, ինչպես թագավորների. Հայկուհի Մինասյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. wnews.am

Մասնագիտությամբ լրագրող Հայկուհի Մինասյանը չորս տարի առաջ սկսեց զբաղվել զինվորական հաշմանդամների խնդիրներով, հայտնում է [url=https://wnews.am/2018/02/19/haykuhi/#sthash.Fh1UXCMo.LlnFnkp4.dpbs]wnews.am[/url]-ը։ Նրա ջանքերը տվեցին իրենց դրական արդյունքը. օրեր առաջ Երեւանի Աբովյան 58 հասցեում՝ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում կառուցվեց վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը, որտեղ զինհաշմանդամները կարող են անվճար բուժում ստանալ։ Wnews.am-ին տված հարցազրույցում երիտասարդ լրագրող, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանը պատմել է կենտրոնի հիմնման, դրանում մատուցվող ծառայությունների եւ ապագա ծրագրերի մասին։ [b]-Հայկուհի, լինելով երիտասարդ լրագրող՝ Ձեր օրինակով ապացուցում եք, որ բարձրաձայնված խնդիրները կարող են տեղ հասնել եւ հաջողությամբ լուծվել։ Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց։ [/b] -Լինելով լրագրող՝ զբաղվում էի զինվորների խնդիրներով։ Voskanapat.info կայքի ընթերցողներն ամեն ամիս որոշակի գումար էին հավաքում ու խնդրում փոխանցել զինվորներից որեւէ մեկին։ Քանի որ գումարը կար, փնտրում էի զինհաշմանդամներին ու այսպես աջակցում նրանց։ Պարզվեց, որ նրանցից շատերը գյուղական տներում չունեն անգամ սանհանգույցներ, օգտվում են փայտաշեն գյուղական զուգարաններից, ինչն էլ մեծ անհարմարություններ է պատճառում։ Հասարակական դրամահավաքներով երկու տարի փորձում էինք տարբեր օժանդակ ծրագրեր իրականացնել, այդպես ծանոթացա այդ ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ, ով պատահաբար մեկ անգամ ինձ հետ հայտնվեց Շիրակի մարզի գյուղերից մեկում, որտեղ էլ մենք լուծեցինք զինհաշմանդամ Շիրազ Ամիրխանյանի հարցը։ Նա զինվոր է, ով լրիվ մենակ էր մնացել իր խնդիրներով. մայրը մահացել էր, ինքն էլ ամբողջությամբ խոցերի մեջ էր։ Ա րմեն Մուրադյանի օգնությամբ նրան տեղափոխեցինք Երեւան։ Այդ դեպքից հետո նախկին նախարարն ասաց, որ ինձ հետ կայցելի բոլոր հաշմանդամ զինվորներին, ում ես ճանաչում էի։ Ես արագ գտա բոլոր այն ցուցակները, որոնք ունեի եւ իր ողջ արձակուրդի ընթացքում, 15 օր շարունակ շրջեցինք Հայաստանի բոլոր մարզերով, այցելեցինք մոտ հարյուր ընտանիքի։ Մեզ զուգահեռ կային Դավիթները, ովքեր ապրիլյան դեպքերից հետո զինվորական հոսպիտալում որպես կամավոր սկսել էին զբաղվել վիրավոր զինվորների վերականգնողական բուժմամբ, իրենք էլ իրենց հերթին էին աջակցում զինհաշմանդամներին։ Այդպես պատահաբար եռակողմ ծանոթացանք, ծրագիր ներայացվեց Արմեն Մուրադյանին, ով էլ մեզ աջակցեց՝ իրականացնելու ծրագրերը։ Վիրավոր զինվորները տեղափոխվեցին հիվանդանոցներ. տղաները` բուժման, իսկ ես զինվորների սոցիալական հարցերն էի լուծում, կարճ ժամանակ անց դրական արդյունքներ նկատվեցին. 9 տարի սայլակին գամված Արլադի Մկրտչյանն առաջին քայլերն արեց, որից հետո Արմեն Մուրադյանն ասաց, որ Հայաստանում էլ կարող ենք վերականգնողական բուժում իրականացնել։ Որոշեցինք, որ Հայաստանում պետք է նման կենտրոն հիմնել։ Երբ Արմեն Մուրադյանն արդեն Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորն էր, առաջարկեց, որ պատմամշակութային հուշարձան համարվող այս տարածքը վերանորոգվի եւ մի հատվածը ծառայի որպես վերականգնողական կենտրոն։ Ծրագիրը սկսեց բացիկների վաճառքից. ներկայիս կենտրոնի ճաշարանում պատի վրա երկու բացիկ կա. դրանք տղաներն էին պատրաստել նախորդ տարվա Մարտի 8-ին, դրանք վաճառեցինք հավաքելով 5 մլն դրամ։ Այդ գումարը մեզ այդ ժամանակ այնքան մեծ թվաց, որ որոշեցինք առաջին հարկը կառուցել, հետո եկավ հաջորդ բարերարը, ով 10 հազար դոլար տվեց, ավելի ոգեւորվեցինք՝ գիտակցելով, որ կարող ենք շենքը երկու հարկանի կառուցել եւ այլն։ Նշեմ, որ այս շենքի միայն արտաքին պատերն են թողնվել, իսկ ներսից ամբողջությամբ վերանորոգվել է։ Որեւէ մեկը չէր հավատում, որ գործը կարող է հաջողությամբ ավարտվել, որովհետեւ սկզբում ոչ գումար ունեինք, ոչ նախագիծ։ Հասարակությունը տեսնելով բացարձակ թափանցիկություն՝ միավորվեց, վերջում օգնության հասավ ՀՀ պաշտպանության նախարարությունը. նախարարն ինքն էլ տարբեր կառույցների միջոցով աջակցություն գտավ, գումարներ փոխանցվեցին եւ այսպիսով կառուցվեց շենքը։ ՀՀ նախագահը ամռանն էր այցելել շենք եւ հարցրել՝ ինչի կարիք ունենք, նշել էինք, որ սարքավորումների, ուստի նա էլ սարքավորումներ մատակարարեց։ Բոլորը, ովքեր այցելում են վերկանգնողական կենտրոն, զարմանքով են նշում, որ սա գերհագեցած կենտրոն է։ Հուսանք, որ նմանատիպ կենտրոններ կհաջողվի բացել Հայաստանի մյուս մարզերում եւս։ [b]-Ձեր օրինակով ապացուցում եք, որ լրագրողը, ով զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ, կարող է նման սոցիալական խնդիր լուծել։Ինչու՞մն է հաջողության գաղտնիքը։ [/b] -Այստեղ ոչ միայն իմ անձի խնդիրն էր, այլ այն, որ ես կոնկրետ զինվորների հարցով էի զբաղվում։ Եթե զբաղվեի մանկատան երեխաների կամ քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներով, գուցե այս հաջողությունը չլիներ։ Ես տեա, թե որքան է մեր ազգը սիրում զինվորներին, ուստի առաջին շարժառիթը դա էր։ Երկրորդը՝ բացառիկ թափանցիկությունն էր, որ մարդկանց մոտ վստահություն առաջացրեց. բոլորը տեսան, որ վստահաբար կարող են զինվորներին գումար հատկացնել եւ դա մինչեւ վերջին լուման հասնում է զինվորներին։ Կարելի է ասել, որ հենց այդ երկու գործոնների՝ զինվորների հանդեպ սիրո եւ աշխատանքի թափանցիկության շնորհիվ էլ կառուցվեց այս կենտրոնը։ [b]-Ովքե՞ր կարող են այստեղ բուժում ստանալ։ [/b] -Բուժում կարող են ստանալ վիրավոր զինվորներն ու հաշմանդամները։Վերականգնողական բուժման զինվորների թիվը շատ է, հենց այդ պատճառով էլ ցանկանում ենք մարզերում եւս փոքր կենտրոննել հիմնել, որպեսզի կարողանանք ամբողջ հանրապետությունում սպասարկել։Կենտրոնի բոլոր աշխատողներն ունեն բժշկական լիցենզիա, գրեթե բոլորը երիտասարդ են։ Կենտրոնում բուժումն անվճար է, կարող ենք ընդունել նաեւ մասնավոր հիվանդներ, որոնցից ստացված եկամուտը կտրամադրվի վիրավոր զինվորների սոցիալական այս կամ այն ծրագիրն իրականացնելու համար։ Վերականգնողական կենտրոնում այս պահին ունենք 32 մահճակալ, կարող ենք ընդունել նաեւ ամբուլատոր հիվանդների։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://wnews.am/2018/02/19/haykuhi/#sthash.Fh1UXCMo.dpbs]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր