211652_close_icon
views-count2330 դիտում article-date 11:19 19-02-2018

Նախորդ շաբաթ հանրապետությունում գրանցվել է 109 արտակարգ պատահար. «911»

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 254 դեպք, որից 109-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 104 կենցաղային կանչ, 53 հրդեհ, 36 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 59 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 23 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 48 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 27 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 8 դեպք, որի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Նմանատիպ նյութեր