211652_close_icon
views-count4508 դիտում article-date 09:40 19-02-2018

Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի հատվածին՝ ի պատասխան հակառակ կողմից արձակված հրթիռի

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների «ստորգետնյա ենթակառուցվածքներին»՝ ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով իսրայելցի զինվորականներին։ Իսրայելական կողմը չի նշել կետերը, որոնք թիրախավորված են եղել։ Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել էր ոչ բնակելի վայրում։

Նմանատիպ նյութեր