211652_close_icon
views-count32901 դիտում article-date 22:11 18-02-2018

Դաղստանում 22-ամյա երիտասարդը կրակել է եկեղեցու մոտ հավաքվածների վրա. զոհվել է 5 մարդ, ահաբեկիչը տեղում սպանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դաղստանի Կիզլյար բնակավայրում գտնվող եկեղեցու մոտ 22-ամյա երիտասարդը կրակահերթեր է արձակել մարդկանց վրա, որոնք հավաքվել էին նշելու Բարեկենդանի օրը: Կրակոցների արդյունքում սպանվել է 5 հոգի, բոլորն էլ՝ կանայք: Հարձակումն իրագործած անձը «Ալլահ, աքբար» վանկարկելով սկսել է կրակել, մինչև որ իրավապահների կողմից չեզոքացվել է: Վերջինս Կիզլյարին սահմանակից Ռասվետ գյուղի բնակիչ, 22-ամյա Հալիլ Հալիովն է եղել: Նախնական տեղեկություններով, նրա հետ կին հանցակից է եղել: Ներկայումս դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր