211652_close_icon
views-count6582 դիտում article-date 20:47 18-02-2018

Իրանը հայտարարել է, որ միջուկային ծրագրի խախտողները լուրջ կփոշմանեն

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է պատասխան տալ, եթե միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համաձայնությունը խախտվի: «Ես կարող եմ վստահեցնել, որ եթե Իրանի շահերը խաթարվեն, ապա Իրանը կպատասխանի: Եվ պատասխանը այնքան լուրջ կլինի, որ մարդիկ դրա համար կփոշմանեն: Մենք չենք լինի առաջինը, որը կխախտի համաձայնագիրը», ասել է Զարիֆը Մյունխենում ընթացող անվտանգության կոնֆերանսում: Հիշեցնենք, որ 2017թ. աշնանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը պաշտոնապես Կոնգրեսում չհաստատեց, որ Իրանը պահպանում է միջուկային համաձայնագրի կանոնները: Միևնույն ժամանակ Թրամպը չվիճարկեց միջազգային մակարդակով Իրանի կողմից ծրագրի իրականացումը:

Նմանատիպ նյութեր