211652_close_icon
views-count6194 դիտում article-date 18:15 18-02-2018

Կատյա Գալստյանն ու Միքայել Միքայելյանը շարունակում են մարզվել օլիմպիական դահուկուղում

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը Փհենչհանից ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ Կատյա Գալստյանը եւ Միքայել Միքայելյանը մրցելույթներն ավարտելուց հետո շարունակում են մարզվել ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքում: «Նրանց օլիմպիական բարդ մրցուղում ամենօրյա մարզումներ անցկացնելու բացառիկ հնարավորություն է ընձեռվել: Դա փորձի կուտակման հիանալի առիթ է: Մարզումները շարունակում ենք նույն ռեժիմով, ինչպես՝ Աշոցքում: Թե՛ Կատյայի, թե՛ Միքայելի մասնակցությունից գոհ եմ: Երկուսն էլ այստեղ զգալիորեն բարելավեցին իրենց անձնական արդյունքները: Եթե աճը հետագայում էլ շարունակվի այս տեմպերով, ապագայում մենք անհամեմատ ավելի բարձր տեղերի համար կկարողանանք պայքարել միջազգային մրցուղիներում», - ասաց մարզիչը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր