211652_close_icon
views-count5049 դիտում article-date 16:59 18-02-2018

Սաակաշվիլիի կողմնակիցները բողոքի մեծ ցույց են սկսել Կիևի կենտրոնում. պահանջում են Պորոշենկոյի հրաժարականը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում բողոքի ակցիա են անցկացնում. պահանջում են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը, հաղորդում է Ria Novosti-ն։ Հավաքը Միխայլովյան հրապարակում է տեղի ունենում։ Ցուցարարները երթով անցել են Վլադիմիրի փողոցով և հասել նշված հրապարակը։ Այնտեղ կառուցել են ամբիոն, որտեղից էլ հանդես են գալիս ելույթներով։ Բացի Պորոշենկոյի հրաժարականը պահանջելուց, նրանք Գերագույն ռադայից պահանջում են վաղաժամկետ ընտրությունների անցկացում և կառավարության նոր կազմի ձևավորում։

Նմանատիպ նյութեր