211652_close_icon
views-count5307 դիտում article-date 16:44 18-02-2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Թեհրան-Յասուջ ուղղությամբ թռիչք իրականացնող ինքնաթիռի օդային աղետի կապակցությամբ։ Այս դժվարին պահին մեր զորակցությունն ենք հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին՝ զոհերի հարազատներին մաղթելով համբերություն»:

Նմանատիպ նյութեր