211652_close_icon
views-count4928 դիտում article-date 14:11 18-02-2018

Իսրայելը թույլ չի տա Իրանին դիրքեր ամրապնդել Սիրիայում. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Իրանը չկարողանա Սիրիայում ազատ գործել։ Այդ մասին նա հայտարարել է Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսում, փոխանցում է Tass-ը։ «Իրանական մտադրությունները Սիրիայում պարզ են։ Իրանը ցանկանում է միավորել Թեհրանն ու Տարտուսը և միասնական պետություն ստեղծել։ Սակայն Իսրայելը կկարողանա զսպել Իրանին և Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելու նրա ձգտումը»,-ասել է Իսրայելի վարչապետը։ Նա ամբիոնից ցուցադրել է անօդաչու սարքի մի հատված, որը, վերջինի խոսքով, իրանական է և այն խոցել են իսրայելական ուժերը։

Նմանատիպ նյութեր