211652_close_icon
views-count7569 դիտում article-date 12:59 18-02-2018

Իրանում ուղևորատար օդանավ է վթարվել. ուղևորների և անձնակազմի մեջ հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան

Իրանում «Ասեման» ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր, տեղի ժամանակով ժամը 08։55-ի սահմաններում։ Ինքնաթիռը օդ է բարձրացել մայրաքաղաք Թեհրանից և ուղղություն վերցրել դեպի Յասուջ քաղաք, որը գտնվում է երկրի հարավ-արևմտյան Սպահան նահանգում։ Թռիչքից 50 րոպե անց օդանավն անհետացել է ռադարների էկրանից։ Այն ընկլ է Սեմիր բնակավայրում։ Օդանավում եղել է 66 ուղևոր։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, վկայակոչելով Իրանում ՀՀ դեսպանությունը, տեղեկացրել է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել։ «Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր