211652_close_icon
views-count4045 դիտում article-date 10:01 18-02-2018

Հռոմի պապը վերականգնում է սեռական բռնությունների դեմ պայքարի հանձնաժողովի գործունեությունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ կվերականգնի Վատիկանի՝ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեմ պայքարի հանձնաժողովի գործունեությունը, հայտնում է The New York Times-ը։ Պապի խոսքով՝ նոր հանձնաժողովում ընդգրկվելու են 8 կանայք և 8 տղամարդիկ։ Նրանցից 9-ը առաջին անգամ են մտնելու հանձնաժողովի կազմ։ Նշվում է, որ որոշումը կայացվել է բարձրացած սկանդալից հետո, երբ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Խուան Բարրոսը, լինելով ականատես՝ սեռական բռնության, մեղադրվեց նրանում, որ ոչ մի քայլ չձեռնարկեց զոհին պաշտպանելու համար։

Նմանատիպ նյութեր