211652_close_icon
views-count6604 դիտում article-date 21:04 17-02-2018

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն

Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 19-ին, ժամը 15:00 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փոքրիկներին կներկայացնի Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույս են տեսել 1908-1912թթ, առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով: Կկազմակերպվի նաև հեքիաթների ընթերցում հատուկ մանուկների ու պատանիների համար: Նշենք, որ ներկայացվելու է ժողովածուների երկու տարբերակ՝ հայերեն և ռուսերեն: Գրքի մեջ ընգրկված են հետևյալ հեքիաթները` «Շունն ու կատուն», «Քաջ Նազարը», «Անբախտ վաճառականներ», «Գառնիկ ախպեր», «Մի կաթիլ մեղրը», «Անհաղթ աքլորը», «Ուլիկը», «Ծիտը», «Խոսող ձուկը», «Տերն ու ծառան»: Նշենք, որ փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն է: Այդ օրը Հայաստանում նշվում է նաև գիրք նվիրելու օրը: Հավելենք, որ արդեն ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունի ամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ մանուկների, պատանիների շրջանում:

Նմանատիպ նյութեր