211652_close_icon
views-count10872 դիտում article-date 17:23 17-02-2018

Պանրի արտադրություն՝ ավտոտնակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է, որ մայրաքաղաքի Բաբաջանյան 72 հասցեում գտնվող ավտոտնակում «Սոս և որդիներ» ՍՊԸ-ն կազմակերպել է պանրի արտադրություն: Նախնական տվյալների համաձայն՝ ընկերությունը նաև անհատներից է ձեռք բերել պանիր և փորձել իրացնել իր արտադրանքի անվան տակ: Ծառայությունը, որպես անհայտ ծագման մթերք, կասեցրել է արտադրվող պանրի բոլոր խմբաքանակների իրացումը («Չանախ» տեսակի պանիր 145 կգ, ոչխարի պանիր 240 կգ, «Եղեգնաձոր» տեսակի հորած պանիր 32 կգ, հորած պանրի հումք 60 կգ): Աշխատանքներ են տարվում շուկայում առկա հնարավոր խմբաքանակները բացահայտելու և հետ կանչելու ուղղությամբ: Նշված արտադրանքը չի ունեցել համապատասխանության հայտարարագիր, ինչպես նաև՝ մակնշում: Բացի այդ՝ արտադրությունն իրականացվել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Իրացման ցանցերի պատասխանատուներին և սպառողներին հորդորում ենք ձեռնպահ մնալ «Սոս և որդիներ» ՍՊԸ-ի արտադրության պանիրը վաճառելուց կամ գնելուց: Վերահսկողության ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր