211652_close_icon
views-count4077 դիտում article-date 09:21 17-02-2018

Ջրառատ գյուղի պոլիկլինիկայի շենքը քանդման եզրին է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի պոլիկլինիկայի շենքը քանդման եզրին է: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գյուղացիները պնդել են՝ պոլիկլինիկայում սպասասրահ չկա, որտեղ հիվանդները կարող են սպասել: Իսկ եթե հիվանդներից մեկը ներսում է, ապա մյուսները դրսում պետք է հերթ կանգնեն. շենքային անմխիթար պայմանների պատճառով շենքի ներսում միաժամանակ մի քանիսը չեն կարող գտնվել: Բացի այս, այսպես կոչված` պոլիկլինիկայի շենքի մի քանի պատուհան ապակիներ չունի, պոլիէթիլենային ցելոֆանով է փակված: Հատակը հողային է. այնպես փափուկ է, որ կանգնողին թվում է, թե հայտնվելու է գետնի տակ: Պոլիկլինիկայի տնօրեն Թերեզա Տիգրանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Բառերով անհնար է նկարագրել»: Տնօրենն ասել է, թե Արմավիրի մարզպետարանում տեղյակ են խնդրին, Ջրառատի գյուղապետարանը միջոցներ է ձեռնարկում պոլիկլինիկայի նոր շենք կառուցելու ուղղությամբ, բայց այդպես էլ առարկայական քայլեր չեն ձեռնարկվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր