211652_close_icon
views-count3751 դիտում article-date 23:02 16-02-2018

ԱՄՆ դատախազութունը 13 ՌԴ քաղաքացու մեղադրանք է առաջադրել՝ ընտրություններին միջամտելու համար

ԱՄՆ դատախազությունը 13 ՌԴ քաղաքացիների մեղադրանք է առաջադրել՝ ԱՄՆ-ի քաղաքական գործընթացներին միջամտելու համար, այդ թվում՝ նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ ԱՄՆ դատախազությունը մեղադրական եզրակացություն է հրապարակել, ըստ որի՝ ՌԴ 13 քաղաքացի կասկածվում են նախագահական ընտրություններին միջամտելու մեջ: Ամբողջական ցուցակը տեղադրվել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի պաշտոնական կայքում: Ցուցակում ներառված են. Եվգենի Պրիգոժինը, Միխաիլ Բիստրովտ, Միխաիլ Աբրամովը, Ալեքսանդար Կռիլովը, Աննա Բոգաչովան, Սերգեյ Պոլոզովը, Մարիա Բելյաևան, Ռոբերտ Բովդան, Ջեյհուն Նասիմի օգլի Ասլանովը, Վադիմ Պոդկոպաևը, Վլադիմիր Վենկովը, ինչպես նաև Concord Management և Concord Catering ընկերությունները: Նշվում է, որ կասկածյալները իրենց գործունեությունը սկսել են դեռևս 2014 թ.-ին և օգտվելով կեղծ օգտատետերի անուններից՝ քաղաքական բանավեճեր են կազմակերպել համացանցում՝ Թրամփի օգտին:

Նմանատիպ նյութեր