211652_close_icon
views-count16337 դիտում article-date 22:05 16-02-2018

Մոսկվայի դատախազությունը Շաքրո Մոլոդոյի համար 10 տարվա ազատազրկում է պահանջել

Մոսկվայի դատախազությունը պահանջել է հայտնի «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի համար սահմանել խիստ ռեժիմի գաղութում 10 տարի ժամկետով ազատազրկման պատիժ։ Այս մասին հայտնում է [url=https://www.rbc.ru/society/16/02/2018/5a867f249a79471a1e1ab0ad]RBC-ն[/url]: Բացի այդ, պետական մեղադրողը պահանջել է տուգանել նրան 700 հազար ռուբլով՝ շորթման համար։ Զախարի Քալաշովից բացի, ամբաստանյալի աթոռին է հայտնվել ևս 13 մարդ, այդ թվում նրա «աջ ձեռք» Անդրեյ Կոչույկովը (մականունը՝ Իտալացի)։ Նրանց մեղադրում են բռնության կիրառմամբ շորթման մեջ, որն իրականացվել է կազմակերպված խմբի կողմից՝ 2015թ.-ին: Աղբյուրը նշում է նաև, որ պետական մեղադրողը Մոսկվայի Նիկուլինսկի դատարանում դատավարության ժամանակ պաշտոնապես ճանաչել է Շաքրո Մոլոդոյին «ռուսական քրեական աշխարհի առաջնորդ»: Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մահից հետո Քալաշովը դարձել է հանցավոր կառույցի առաջատար դեմք, որը նրան և շրջապատի անդամներին մեծ եկամուտ է բերել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր