211652_close_icon
views-count3492 դիտում article-date 21:30 16-02-2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Ճապոնիայի ԱԳՆ պատվիրակությանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 16-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալ Մանաբու Հորիին: Կողմերը կարևորել են նախօրեին Հայաստանի և Ճապոնիայի միջև կնքված ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը։ Մանաբու Հորին նշել է, որ լիահույս է, որ համաձայնագրի կնքմամբ երկու երկրների գործարար կապերն առավել կամրապնդվեն։ Ճապոնացի պաշտոնյան շնորհակալություն է հայտել համաձայնագրի մշակման գործում նախարար Սուրեն Կարայանի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրած ջանքերի համար։ Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ երկու երկրները տնտեսական փոխգործակցությունը խորացնելու լուրջ ներուժ ունեն։ Նախարարի խոսքով՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացված ծրագրերը բավականին արդյունավետ են եղել։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ճապոնիայի գործարար շրջանակների կապերի ամրապնդման հնարավորությունների շուրջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր