3788 դիտում
15:29 16-02-2018
Արա Բաբլոյանն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիներ շարունակ մեր երկրին աջակցելու համար
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 16-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական հարցերով նախարարի տեղակալ Մանաբուի Հորիին:
Արա Բաբլոյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները զարգացել են ու ընդլայնվել տարբեր ոլորտներում:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության դերը հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: Այս համատեքստում անհրաժեշտ է համարել խորհրդարանականների փոխայցերն ու փորձի փոխանակումը:
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ճապոնիայի ունեցած հավասարակշիռ դիրքորոշումը:
Ազային ժողովի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիներ շարունակ մեր երկրին աջակցելու եւ օժանդակության ծրագրեր իրականացնելու համար:
ՀՀ ԱԺ նախաահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս նպաստելու հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացմանը:
Ճապոնիայի արտաքին ործերի խորհրդարանական հարցերով նախարարի տեղակալ Մանաբուի Հորին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որիր այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Բարձր գնահատեով Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ առկա հարաբերությունների մակարդակը` նա փաստել է, որ Հայաստանը Ճապոնիայի կարեւոր գործընկերներից մեկն է: Ընդծելով երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործունեության դերը՝ Մանաբուի Հորին պատրաստակամություն է հայտնել նպաստելու միջպետական հարաբերությունների խորացմանը:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ տնտեսական, առեւտրային եւ մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Նմանատիպ նյութեր
3324 դիտում
10:46 26-04-2017
Մեր երկրին (ոչ թե «էս երկրին») պետք է մտավոր վերնախավ. «Առավոտ»
Այս բաժնից
766 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
544 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան
502 դիտում
23:08 24-04-2024
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ