211652_close_icon
views-count4114 դիտում article-date 15:16 16-02-2018

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի դատախազության 2017 թ. գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Երկրի ղեկավարը 2017 թվականին դատախազության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար: Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է խորը ուսումնասիրել կատարված աշխատանքների արդյունքները, իրականացնել վերլուծություններ իրավիճակի օբյեկտիվ գնահատման ուղղությամբ եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել առկա խնդիրների լուծման համար: «Դրված խնդիրների պատշաճ մակարդակով կատարման կարեւոր գործոններից են՝ համակարգի աշխատակիցների արհեստավարժության համապատասխան մակարդակի ապահովումը, սկզբունքայնության եւ մարդկային անհրաժեշտ որակների առկայությունը»,- նշել է երկրի ղեկավարը:

Նմանատիպ նյութեր