211652_close_icon
views-count4085 դիտում article-date 14:11 16-02-2018

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև որոշում է կայացրել, որ երկրի պետքարտուղարը պետք է այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հայտնում է NLTimes-ը: Երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծամասնությունը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու նախագիծ: Դրանցից մեկը վերաբերում է ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների նախարարը կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։ Երկու բանաձևերն էլ համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։ Իշխող կոալիցիայի բոլոր կուսակցությունները միացել են բանաձևերին։

Նմանատիպ նյութեր