211652_close_icon
views-count8816 դիտում article-date 22:40 15-02-2018

Հույս կա, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը. Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը: Այդ մասին ամենշաբաթյա բրֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք հույս կա, որ Հայաստանում և Ադրբեջանում ապրիլին կայանալիք ընտրական գործընթացներից հետո ղարաբաղյան հակամարտությունը լուծում կստանա կամ լուրջ առաջընթաց կգրանցվի այդ ուղղությամբ: «Հույս կա, որ այդ հակամարտությունը կգտնի իր լուծումը: Ինչպես գիտեք, մենք այդ ուղղությամբ ցուցաբերում ենք համակ ուշադրություն, իսկ ամենագլխավորը՝ ակտիվ մասնակցում ենք կողմերի նախանշած աշխատանքների իրականացմանը»,- ասաց Զախարովան: [url=http://artsakhpress.am/arm/news/80986/huys-ka-or-xarabaxyan-hakamartutyuny-kgtni-ir-lutsumy-zakharova.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր