211652_close_icon
views-count3240 դիտում article-date 19:28 15-02-2018

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Սոչիում մասնակցել է ներդրումային ռուսական 17-րդ ֆորումին

Այս օրերին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով գտնվում է ՌԴ Սոչի քաղաքում՝ մասնակցելու ներդրումային ռուսական 17-րդ ֆորումին, որը համարվում է ՌԴ ներդրումային և տնտեսական ներուժը ներկայացնող արդեն ավանդական դարձած հարթակ: Միջոցառման հիմնական նպատակը պետություն-մասնավոր բիզնես փոխգործակցության նոր մեխանիզմների ներդրման միջոցով վերահսկողական և տեսչական բարեփոխումների իրականացումն է: Ողջույնի խոսքում ՀՀ ԱԻ նախարարը նշել է, որ այս ֆորումը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում փորձի փոխանակման յուրահատուկ հարթակ է. - Ժամանակակից մարտահրավերները ստիպում են մեզ ոլորտի պետական քաղաքականությունը մշակելիս առավել ակտիվ ներգրավել մասնավոր հատվածի հնարավորությունները աղետների ռիսկի կառավարման գործընթացում՝ նպատակային ներդրումների տեսքով,- ասել է Դ.Տոնոյանը: Ֆորումի շրջանակում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հանդես է եկել նաև ՛՛Պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացումը որպես Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման ոլորտ մասնավոր ներդրումների ներգրավման հիմք՛՛ զեկույցով: Իր ելույթում Դ.Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ԱԻ նախարարության նախաձեռնությամբ մշակված Աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հայեցակարգի նախագիծը, որի նախապատրաստման համար հիմք են հանդիսացել ՄԱԿ-ի կողմից ընդունված Սենդայի ԱՌՆ 2015-2030թթ. գործողությունների ծրագիրը (ՍԳԾ) և ՀՀ կառավարության կողմից հաստատված Հայաստանի աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային ռազմավարությունը: Որպես Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակներ՝ նախարար Դ.Տոնոյանը նշել է Զվարթնոց միջազգային օդանավակայանի պատրաստվածության բարձրացումը հնարավոր արտակարգ իրավիճակներին դիմակայելու համար և գյուղատնտեսության բնագավառում մասնավոր ներդրումների պաշտպանությունը հնարավոր կարկտահարությունից:

Նմանատիպ նյութեր