211652_close_icon
views-count74418 դիտում article-date 14:35 15-02-2018

Արտակարգ գողության դեպք Երևանում. Toyota Camry-ի վրայից գողացել են 8 մլն արժողության համարանիշները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևան քաղաքի Այգեձորի փողոցի բնակիչ՝ 65-ամյա Դավիթ Մալխասյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ երեկ՝ փետրվարի 14-ին, անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում իր որդու՝ նույն հասցեի բնակիչ՝ 28-ամյա Ժորա Մալխասյանին պատկանող Toyota Camry մակնինիշի ավտոմեքենայի վրայից գողացել են 66 TT 666 համարանիշները։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ 8 մլն դրամ արժողության համարանիշներն ու այն գողացողին կամ գողացողներին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր