211652_close_icon
views-count6232 դիտում article-date 12:16 14-02-2018

Սուրբ Վալենտին. փետրվարի 14-ին աշխարհը տոնում է սիրահարների օրը

Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին տոնում են սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը: Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում են միմյանց խորհրդանշական նվերներ: Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն` Հին Հռոմում ապրել է Վալենտին անունով մի բժիշկ-հոգևորական: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները: Վալենտինն սկսեց գաղտնի պսակադրել սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր: Նույն օրը` փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Կույր աղջիկը, ստանալով նամակը, հրաշքով առողջանում է և կարդում.« Քո Վալենտին…» Դարերի ընթացքում Սուրբ Վալենտինի տոնը ձեռք է բերել իրեն հատուկ հմայք ու տոնակարգ: Որոշ երկրներում տղամարդը հագուստ է նվիրում իր սիրեցյալին, եթե նվերն ընդունվում է, նրանք ամուսնանում են: Միջնադարյան Անգլիայում տարածված էր մի սովորույթ, որի համաձայն՝ երիտասարդները հավաքվում էին, գրում աղջիկների անուններ, գցում գլխարկի մեջ և հերթով հանում դրանցից մեկը: Կազմավորված զույգերը դառնում էին ընկերներ մինչև մյուս Վալենտինի տոնը: Պարզվում է, որ ամենախելացի տղամարդիկ ճապոնացիներն են. նրանք Վալենտինի տոնը վերածել են մարտի 8-ի` տղամարդկանց համար: Ճապոնիայում ընդունված է, որ այդ օրը կանայք խոստովանություններ անեն, նվերներ տան իրենց սիրելիներին: Ի դեպ, անենատարածված նվերներն են սափրիչը, օծանելիքը, դրամապանակն ու շոկոլադը: Սառնասիրտ գերմանացիներն էլ միանշանակ կարծում են, որ Վալենտինը հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների հովանավորն է, և այդ օրը նրանք զարդարում են հոգեբուժական հիվանդանոցները: Հաշվենկատ ամերիկացիներն այս տոնը ևս օգտագործել են բիզնեսը զարգացնելու համար: Առաջինը նրանք էին, որ սկսեցին «Վալենտինկաներ» արտադրել և վաճառել:

Նմանատիպ նյութեր