211652_close_icon
views-count23879 դիտում article-date 22:44 13-02-2018

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կարող է կտրուկ սրվել. ԱՄՆ հետախուզություն

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է կտրուկ սրվել: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի կողմից հրապարակված «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցում, հայտնում է [url=http://www.mk.ru/politics/2018/02/13/ssha-predupredili-o-konflikte-mezhdu-armeniey-i-azerbaydzhanom-s-uchastiem-rossii.html]MK-ն[/url]: Փաստաթղթում, որը ներկայացնում է 2018-ին ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների գնահատականը, ասվում է, որ լարվածությունը կարող է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել, որը կարող է ներգրավել Ռուսաստանին՝ իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար: Մասնավորապես Ղարաբաղին նվիրված հատվածում նշվում է, որ «երկու կողմերի՝ փոխզիջմանը գնալու ցանկության բացակայությունը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և 2018թ-ին Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի ձեռքբերումը կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել»:

Նմանատիպ նյութեր